Երեվանի կոնյակի գործարանը ռեկորդային ծավալով խաղող կմթերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանի խոսքով՝ գործարանն այս տարի պատրաստվում է ռեկորդային ծավալով խաղող մթերել՝ մոտ 35 հազար տոննա, որով կգերազանցվի նախաճգնաժամային 2008թ.-ին մթերած 32 հազար տոննա ցուցանիշը: 
 
ԵԿԳ-ն պատրաստվում է գյուղացիներին առաջարկել 7-ամյա պայմանագրեր՝ խաղողի մթերումներն ավելի արդյունավետ դարձնելու համար: Նախատեսվում է նման 2500 պայմանագրերի կնքում, որոնցից առաջինն այսօր լրագրողների ներկայությամբ կնքվեց Քարակերտ համայնքի ֆերմեր Գնունի Անտոնյանի հետ: Պայմանագրի համաձայն՝ 7 տարվա ընթացքում ԵԿԳ-ն կմթերի գյուղացու ողջ խաղողը՝ նվազագույնը 1կգ-ը 130 դրամով: 
Արա Գրիգորյանի խոսքով՝ կիլոգրամը 130 դրամը խաղողի համար բարձր գին է, և դրանից դժգոհում են միայն այն գյուղացիները, որոնց մոտ բերքատվությունը բարձր չէ: 




Լրահոս