Ապացույց, որ Հայաստանում հոգեորսությունը համակարգված բնույթ է կրում (ֆոտո). «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լուսանկարում պատկերված քարտը մեր թղթակցի ձեռքին է հայտնվել շատ պատահական։ Այն յուրատեսակ անկետա է. որը, ըստ ամենայնի, գործածում են որոշ կրոնական կազմակերպություններ (լուսանկարում որոշ տվյալներ հասկանալի պատճառով քողարկել ենք)։ Քարտի մի կողմում այն տարածքի քարտեզն է, որտեղ պետք է կազմակերպության ներկայացուցիչը քարոզչություն իրականացնի։ Նշված է նաև այն շենքի հասցեն, որի բնակիչների վերաբերյալ տեղեկության պետք է լրացնի հավաքագրողը։ Քարտի մի էջում հատուկ գործածողի համար գրված են կանոնները։ «Խնդրում ենք, այս քարտեզը պահիր շապիկի մեջ։ Մի կեղտոտիր, նշումներ մի արա ու մի ծալիր այն։ Խնդրում ենք, որ ամեն անգամ տարածքը մշակելուց հետո այդ մասին տեղեկացնես տարածքների համար պատասխանատու եղբորը»,- գրված է:

f5646b4fd34c64_5646b4fd34c9d.thumb

Քարտի հակառակ էջը բաժանված է երեք մասի «ռուսախոսներ», «ագրեսիվ» և «նշումներ», որոնցում ինֆորմացիա է բնակիչների մասին։ «Ռուսախոսներ» և «ագրեսիվ» բաժիններում նշված է, թե որ բնակարանների բնակիչներն են ռուսախոս, ովքեր են իրենց հանդեպ ագրեսիվ տրամադրված, իսկ «նշումներ» բաժնում գրված է, որ այդ շենքի 32 բնակարանի բնակիչները եհովայի վկաներ են։ Այս փաստաթուղթը ապացույցն է այն բանի, որ Հայաստանում հոգեորսությունը համակարգված բնույթ է կրում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս