Պատգամավոր Լյովա Խաչատրյանը պնդում է` հողերը քաղցկեղով հիվանդ են, այն տարածվում է աղետալի կերպով. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Պատգամավոր Լյովա Խաչատրյանը պնդում է` հողերը քաղցկեղով հիվանդ են, այն տարածվում է աղետալի կերպով, պետք է այղ հողերի կարտոֆիլը ոչնչացնել։ Հիշեցնենք, որ պատգամավորն ահազանգել էր, որ Արագածոտնի մարզի 4-5 գյուղերում հողերը հիվանդ են քաղցկեղով, և այդ հողերում աճեցված կարտոֆիլը պետք է ոչնչացնել։ Սննդի անվտանգության պետական ծառայությունը հաստատել է, որ նախկինում Արագածի հողերը վարակված եղել են, սակայն վստահեցրել է, որ այս տարի հիվանդացության ոչ մի խնդիր չկա, և գյուղացիները նորմալ բերք են ստացել։ Սակայն պատգամավորը վստահեցնում է՝ այդ հիվանդությունը տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով։

«Լուծումն այն է, որ պետք է կառավարությունը միջոցներ գտնի, ամբողջ վարակված բերքը գնի գյուղացուց ու ոչնչացնի, վարակված հողը պետք է մշակի, բուժի շատ արագ կերպով։ Ուրիշ ճանապարհ չկա, գյուղացին էն վիճակում չի, որ կարողանա իր բերքը թափել, բանկի տոկոսն է վզին, երեխեքին կոշիկ պետք է առնի, և այս վիճակում է ապրում գյուղացին, նա վաճառելու է։ Միակ տարբերակը՝ հայտնաբերել այդ օջախները, բերքը գնել գյուղացուց, ամբողջությամբ ոչնչացնել, իսկ հողակտորները բուժել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Լ. Խաչատրյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս