
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Փարիզում ահաբեկչությունների կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հայաստանը Ֆրանսիայի կողքին է և խստորեն դատապարտում է Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է»: