Ֆեյսբուք սոցցանցը հատուկ էջ է ավելացրել իր կայքում, որը թույլ է տալիս Փարիզում գտնվող օգտատերերին հայտնել, որ նրանք անվտանգության մեջ են գտնվում և չեն տուժել տեղի ունեցած ահաբեկչություններից:
Մյուս օգտատերերը կարող են ստուգել՝ արդյոք իրենց ընկերներից որևէ մեկը գտնվում է վտանգավոր գոտում:
Գործառույթը թույլ է տալիս «արագ անհրաժեշտ ինֆորմացիա ստանալ և կապվել ընկերների հետ վտանգավոր գոտում»: Բացի այդ` էջում հասանելի է կարճ տեղեկատվություն կա Փարիզում ահաբեկչական գործողությունների մասին և առկա է Իլ-դե-Ֆրանս տարածաշրջանի քարտեզը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան