Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության “Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան” գործակալության կողմից 08.04.13թ.-14.04.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
Ոսկի` գնման գին` 19385.72 (-411.94), բացթողնման գին` 21071.44 (-447.76),
Արծաթ` գնման գին` 336.69 (-17.59), բացթողնման գին` 365.97 (-19.12),
Պլատին` գնման գին` 19189.48 (-307.81), բացթողնման գին` 20858.13 (-334.58),
Պալադիում` գնման գին` 9288.84 (-130.55), բացթողնման գին` 10096.56 (-141.91):
Նշենք, որ անցյալ շաբաթ ոսկին էժանանում էր եւ առաջին անգամ 2012 թ. մայիսից հետո գտնվել է 1550 դոլար/1 տրոյական ունցիա գնից ներքեւ: Սակայն ուրբաթ ոսկին որոշ չափով թանկացել է եւ ներկայում կրկին գտնվում է 1600 դոլար/1 ունցիա գնի մակարդակին մոտ: Ոսկու թանկացմանը նպաստել են ԱՄՆ աշխատաշուկայի վերաբերյալ թույլ վիճակագրական հրապարակումները: