Associated Press գործակալության կողմից տարածած տեսանյութում պայթյուններ են լսվում, մարդկանց դուրս են բերում փողոց, որտեղ նրանց շտապօգնության մեքենաներ են սպասում:
Հայտնի է, որ ահաբեկիչները պայթեցրել են իրենք իրենց այսպես կոչված մահվան գոտիով, երբ նրանց է մոտեցել ոստիկանությունը:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների արդյունքում զոհվել է ավելի քան 150 մարդ: Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել և փակվել են սահմանները: