Իսպանիայի հավաքականն ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել է Անգլիայի ընտրանուն:
Անառիկ պահելով սեփական դարպասը՝ Իկեր Կասիլյասը դարձել է պատմության միակ դարպասապահը, ով ազգային ընտրանում 100 «չոր» հանդիպում է անցկացրել:
Նշենք, որ այդ հանդիպումը Իսպանիայի հավաքականում 165-րդն էր «Պորտու»-ի դարպասապահի համար: