Փարիզում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Նախարարությունը կապ է հաստատել Ֆրանսիայում ՀՀ փոխդեսպան Վահե Վահրամյանի հետ, որը տեղեկացրել է, որ ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում նոյեմբերի 13-ին երեկոյան ահաբեկչություններ են տեղի ունեցել միաժամանակ 6 տարբեր վայրերում:
Ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 153 մարդ: