
ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական մամուլին հայտնում է, որ Բավարիայի ոստիկանությունը նոյեմբերի 12-ին ձերբակալել է մի տղամարդու, որը ենթադրաբար կարող է լինել Փարիզի ահաբեկչությունները կազմակերպած զինյալների աջակիցը։ Չեռնոգորիացի տղամարդու մեքենայում անվտանգության աշխատակիցները ատրճանակներ, հրացաններ, զինամթերք և մի քանի կիլոգրամ տրոտիլ են գտել։
Իսկ Lifenews-ի փոխանցմամբ՝ Ֆրանս-գերմանական սահմանին գնացքներից իջեցնում են արաբի արտաքինով բոլոր մարդկանց։
Հիշեցնենք, որ Փարիզում միանգամից վեց կետում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել 153 մարդ, որոնցից 112 ը մահացել է «Բատակլան» համերգային սրահում: