Հայ ժողովուրդը ֆրանսիացիների կողքին է. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ժողովուրդը ֆրանսիացիների կողքին է ու դատապարտում է ահաբեկչությունները: «Արմենպրես»­-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյան Օհանյանը, ով մասնակցում էր Մուսա լեռան հերոսամատի հարյուրամյակին նվիրված միջոցառումներից մեկին:

«Գտնում ենք, որ այսպիսի պահերին ոչ թե պետք է հուսահատվենք, այլ միջազգային հանրությունը, քաղաքական առաջադեմ բոլոր ուժերը պետք է համախմբվեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շուրջ: «Իսլամական պետություն» ահաբեկչության խմբավորման դեմ պայքարը, որն այսօր մղվում է առաջատար պետությունների կողմից, անհրաժեշտություն է»,-­ ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով` մեր պատմության փորձը ցույց է տվել, որ դժվար պահերին հայ ժողովուրդը Ֆրանսիայի հետ է եղել, իսկ ֆրանսիացիները մեր ողջ պատմության ընթացքում հայ ժողովրդին աջակցել են: «Մուսա լեռան հերասամարտն ու դրանից հետո բոլոր զարգացումները ցույց են տալիս, որ Ֆրանսիան գրկաբաց ընդունել է հայ ժողովրդին: Այսօր էլ մեր պետական հարաբերությունները` թե քաղաքական, թե ռազմական առումով, բարձր մակարդակի վրա են»,­- ավելացրեց պաշտպանության նախարարը:




Լրահոս