ԵՄ-­ը Ֆրանսիային կաջակցի ահաբեկչության դեմ պայքարում. Պյոտր Սվիտալսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը դատապարտում է Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ­ ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «Մենք բոլորս շոկի մեջ ենք: Մենք` եվրոպացիներս, աշխարհի բոլոր լավ մարդիկ շոկի մեջ ենք նախորդ գիշեր Ֆրանսիայում տեղի ունեցածից: Մենք ֆրանսիացի ժողովրդի հետ ենք: Հայտնում ենք մեր ցավակցությունները զոհերի հարազատներին, և ֆրանսիական իշխանությունների կողքին ենք դեպքի պատճառները քննելու և հանցագործներին գտնելու հարցում:

Մենք կաջակցենք Ֆրանսիային ահաբեկչության դեմ պայքարում: Մենք միասնական ենք որպես միջազգային հանրություն ահաբեկչության դեմ պայքարում: Դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունեցել», ­«Արմենպրես»­ի փոխանցմամբ`նշեց Պյոտր Սվիտալսկին:




Լրահոս