
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը «ոչ միայն հարձակում է Փարիզի և Ֆրանսիայի ժողովուրդի դեմ, այլ հարձակում ողջ մարդկության և բացարձակ արժեքների դեմ, որոնք մենք կիսում ենք»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է РИА Новости-ն:
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ ամերիկացիները, ովքեր ականատես են եղել նման ողբերգությունների, հասկանում են, թե դա ինչ է: Ընդ որում, նա խոստովանել է, որ դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած ահաբեկչությունների հետևում:
Օբաման իր ցավակցությունն է հայտնել զոհվածների և տուժածներին հարազատներին և Ֆրանսիայի ժողովրդին: Նա նաև խոստացել է, որ հանցագործները կպատժվեն, իսկ ԱՄՆ-ն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ ցանկացած աջակցություն կցուցաբերի Ֆրանսիային:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան