
Աշխարհի հայտնի շինություններ ներկվել են ֆրանսիական դրոշի գույներով՝ որպես սգո նշան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների համար:
Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտը, Համաշխարհային առևտրի կենտրոն 1 շենքը, Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի շենքը, Էմփայր Սթեյթ Բիլդինգը, Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Քրիստոսի արձանը ներկվել են Ֆրանսիայի դրոշի գույներով, իսկ Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը մարել են: Մոնրեալի բնակիչները Փարիզում ահաբեկչությունների զոհերի հիշատակը հարգել են «Մարսելիոզ»-ով:
Ողջ աշխարհում մարդիկ ծաղիկներ են դնում Ֆրանսիայի դեսպանատների մոտ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան