
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը:
«Սա վրիժառություն է Սիրիայի համար: Սա Ֆրանսիայի սեպտեմբերի 11-ն է»,-РИА Новости-ն մեջբերում է ահաբեկչական խմբավորման հայտարարությունը՝ հղում անելով Sky Tg24 հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն` ահաբեկչության ականատեսներից մեկը հայտնել է, որ «Բատակլան» թատրոնում հարձակման ժամանակ ահաբեկչիները գոռացել են «Սիրիայի համար» և «Ալլահ աքբար»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան