Armenian text to speach

Փարիզում տեղի ունեցավ այն, ինչ կատարվում է Սիրիայում վերջին 5 տարիներին. Բաշար Ասադ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն անդրադարձել է Փարիզի ահաբեկչություններին:

«Ֆրանսիայում տեղի ունեցավ այն, ինչ կատարվում է Սիրիայում վերջին 5 տարիներին»,-Europe1 ռադիոկայանը փոխանցում է Ասադի խոսքը՝ Սիրիայում ֆրանսիացի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

Բաշար Ասադն իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները 153 մարդու կյանք խլեցին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս