Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել. Ֆրանսուա Օլանդը ահաբեկչությունները «պատերազմական ակտ» է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրում եռօրյա սուգ է հայտարարել, փոխանցում է Lifenews-ը:

Երկրի ղեկավարը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները «պատերազմական ակտ» է անվանել: Նա նաև հավելել է, որ ահաբեկչություններն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

«Փարիզի ահաբեկչությունները պատերազմական ակտ է: Եվ երկիրը պետք է համապատասխան որոշումներ ընդունի»,-հայտարարել է Օլանդը:

Նա նաև հավելել է, որ Ֆրանսիայի խորհրդարանը արտահերթ համագումար կանցկացնի նոյեմբերի 16-ին, երկուշաբթի օրը:

Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է  Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս