
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ երկրները հավաքվում են արտակարգ գագաթնաժողովի՝ Փարիզի ահաբեկչության կապակցությամբ անվտանգության միջոցները բարձրացնելու հարցը քննարկելու համար։ Այդ մասին հայտնել է Հունաստանի կառավարությունում լրատվամիջոցի աղբյուրը։
Նրա խոսքերով՝ այդ հարցը քննարկվելու է արտակարգ խորհրդաժողովում, որը մոտակա ժամերին տեղի կունենա Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի նստավայրում։ Պաշտոնական տվյալներով՝ Փարիզի ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 120 մարդ։ ԶԼՄ-ները հայտնում են 150 զոհի մասին։