
«Այդ ողբերգությունը ահաբեկչության բարբարոսական էության հերթական վկայությունն է դարձել, որը մարտահրավեր է նետում քաղաքակրթությանը: Ակնհայտ է, որ այդ չարիքի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ողջ միջազգային հանրության ջանքերի իրական միավորում»,- Interfax փոխանցմամբ այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղարկած ցավակցական ուղերձում:
Ռուսաստանի առաջնորդը ֆրանսիական կողմին առաջարկել է օգնություն հետաքննություն կատարելու գործում: «Ակնկալում եմ, որ դրա պատվիրատուները և կատարողները արժանի պատիժ կստանան»,- նշված է հեռագրում: