Նաիրա Զոհրաբյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նաիրա Զոհրաբյանի ցավակցական ուղերձ է հղել  Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին և Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին.

«Հարգարժան պարոնայք,

Ցնցված ենք երեկ Ֆրանսիայում տեղի ունեցած աննախադեպ ողբերգությամբ: Ահաբեկչության լկտի եւ նողկալի ‎ձեռքը մարդկային անմեղ զոհերի պատճառ դարձավ: Այս պահին դժվար է գտնել բառեր` արտահայտելու մեր զգացմունքները: Բայց մեր սրտերը ձեզ հետ են, մեր բոլոր աղոթքները անմեղ զոհերի եւ վիրավորների համար են:
Ահաբեկչությունը հերթական անգամ ցուցադրեց իր վայրագ դեմքը, եւ սգալով աննախադեպ այս կորուստը, մենք պետք է վճռական եւ անկոտրում պայքար մղենք մարդկային դիմագիծը կորցրած բոլոր տականքների դեմ:
Մեր բոլորի աղոթքները այսօր բարեկամ Ֆրանսիայի հետ են:
Ամուր եղեք»:




Լրահոս