Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Գերմանիայի հավաքականն ամբողջ գիշերն անցկացրել է «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: Այդ մասին հայտնում է Goal. com-ը:
Առավոտյան Բունդեսթիմը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է օդանավակայան և վերադարձել հայրենիք: Հավելենք, որ առաջիկա օրերին Փարիզում նախատեսված բոլոր մարզական միջոցառումները հետաձգվել են:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին կայացած Ֆրանսիա – Գերմանիա (2:0) ընկերական հանդիպման ժամանակ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ տեղի է ունեցել երեք պայթյուն: