«Իսլամական պետության» դահիճ Ջիհադի Ջոնի որդին բրիտանական քաղաքացիություն է ստացել. Telegraph

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դահիճ Մուհամադ Էմվազին, ով հայտնի է Ջիհադի Ջոն անունով, որդի ունի, ում գոյությունը նա գաղտնի է պահել: Վերջինս Մեծ Բրիտանիայի քաղաքացի է. փոխանցում է Telegraph-ը:

«Բրիտանական քաղաքացիությունն ավտոմատ կերպով տարածվում է բրիտանացի բոլոր երեխաների վրա, ովքեր ծնվել են արտասահմանում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երեխայի մոր ինքնությունն ու ազգությունն անհայտ են:

Ավելի վաղ Սպիտակ տան աղբյուրները հայտնել են, որ ամերիկյան անօդաչու սարքն ավիահարված է հասցրել, որի թիրախ է եղել «Իսլամական պետության» դահիճ Մոհամմեդ Էմվազին: Պենտագոնը «99 տոկոսով» համոզված է Էմվազիի ոչնչացման մեջ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս