ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծում եմ, որ նա (Պռոշյանի գյուղապետը) շատ ենթարկվող համայնքապետ էր: Նա իր էությամբ հակադրվող մարդ չէր, որ ինձ հակադրվեր: Պարզապես նա չէր հասցնում իր աշխատանքները կատարել ամբողջ ծավալով, դրա համար մի քանի անգամ դիտողությունների էր արժանանում»:

Կովալենկո Շահգալդյան «Առաջին լրատվական»

Մարդու ենթարկվող լինելու մասին դատողություններ է անում ՀՀԿ-ական մարզպետը, որը միշտ աչքի է ընկել իշխանություններին չափազանց ենթարկվող լինելով: ՀՀԿ-ի կարկառուն կամակատարը հավանաբար իր երազանքը ներկայացրել է որպես իրականություն, այնինչ հայտնի է, որ Հրաչ Մուրադյանը բավական ազդեցիկ մարդ է եղել, եւ առհասարակ, Պռոշյանում դաշնակցականներն այնքան ազդեցիկ էին, որ ձայն հավաքող մարզպետերին ենթարկվելու կարիքը դժվար ունենային: Հերթական անգամ Կովալն անհաջող փորձ արեց իրեն ներկայացնել մարզպետի, այլ ոչ թե ձայն հավաքողի դերում: Ու այնքան տարվեց, որ մոռացավ՝ խոսում է մահացած մարդու մասին:




Լրահոս