Երաշխավոր պատգամավորը. «կենացները քաղցրանում են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամերիա բանկի» կողմից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Սադոյանի դեմ հարուցած դատական հայցի քննությունը նոր ընթացք է ստանում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ դեռեւս այս տարվա մայիսին «Ամերիա բանկ» ՓԲԸ-ն դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Նավթ Ինվեստ» եւ «Սաֆիռ» ՍՊԸ-ներից ու Աժ պատգամավոր Ռ. Սադոյանից բռնագանձել շուրջ 83 միլիոն դրամ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավորն այս պատմության վերաբերյալ ասել էր. «Իմ ընկերոջ ընկերությունն է եղել, ես էլ երաշխավոր եմ այդտեղ… այլ բան չկա: Ինչքան գիտեմ՝ արդեն այս հարցով պայմանավորվածություն կա, որ խնդիրը լուծվի»: Սակայն «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերը նշված ընկերությունները հոկտեմբերի 8-ին հակընդդեմ հայցով դիմել են դատարան` պահանջելով բանկի հետ կնքած պայմանագիրը անվավեր ճանաչել: Ինչպես ասում են` «կենացները քաղցրանում են»:




Լրահոս