
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրաեն հայտարարել է, որ վերջին տվյալների համաձայն` 153 մարդու կյանք խլած փարիզյան ահաբեկչությունից հետո ինքն անհանգստացած է Եվրոպայի 2016 թվականի առաջնության անցկացման համար:
«Մի շարք միջոցներ են ձեռնարկվել՝ անվտանգությունն ապահովելու համար: Բայց, ինչպես տեսնում ենք, ահաբեկիչները կարող են հարված հասցնել ցանկացած պահի: Այժմ ավելի շատ ենք անհանգստացած մրցաշարի անցկացման համար»,- նշել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: