Դատավորի գործն ԱԺ-ում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում անցած տարվա գործունեության զեկույցը ներկայացնելիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, որ իր կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացված դիմումները մշտապես մերժվում են: Արդյունքում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը առաջարկեց օմբուդսմենին այդ գործերն ուղարկել իրեն, որպեսզի իրենք հասկանան, թե ինչ է կատարվում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՄԻՊ-ը մոտ 10 գործ, որոնք վերաբերում են դատավորների կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերին, արդեն ուղարկվել են ԱԺ: Ի դեպ, ուղարկված գործերի մեջ է նաեւ «X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանի հայցի հիման վրա Կենտրոն եւ Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի կողմից «Ժողովուրդ»-ի դեմ կայացրած ապօրինի վճիռը, որի արդյունքում արգելանքի տակ դրվեցին օրաթերթի հաշիվները` խմբագրակազմին զրկելով աշխատավարձ ստանալու իրավունքից:




Լրահոս