Նախագահական ընտրություններից հետո՝ անցած 1,5 ամիսների ընթացքում, Երեւանի ընտրողների թիվն ավելացել է մոտ 7 հազարով: Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության վերջին տվյալներով՝ այժմ մայրաքաղաքում կա 817.814 ընտրող: Փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների վերջնական ցուցակներում այդ թիվը կազմել էր 810.925:
ՀԱՐՑ. Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այս աճը, եւ ինչի՞ հաշվին է սկսվել ներգաղթը դեպի մայրաքաղաք:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչպես միշտ, այս օրերին եւս նկատվում է նման աճ, ու այդ ամենը պայմանավորված է Երեւանի ավագանու ընտրություններով: Իշխանությունը չի բավարարվում միայն այն թվով, ինչ կա, եւ Հայաստանից բացակայողների հաշվին կարողանում է ընտրողներ ապահովել:
Քանի որ վստահություն չունեն, որ կապահովեն հաղթանակ, սկսել են ավելացնել մարդկանց թիվը: Մենք պետք է այս իրավիճակի հետ կապված մեր դժգոհությունը արտահայտենք եւ եթե կարողանանք կանխել: Կեղծման գործընթացը գնում է:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարող ոչինչ ասել, թե դա ինչով է պայմանավորված, միգուցե կա ներգաղթ: Չեմ կարող ասել եւ չեմ ուզում փակագծերը բացել:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ