
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտարարել է, որ Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մոտ ժամանակներս կարող է վերադառնալ Իսպանիա:
«Մադրիդի «Ռեալ»-ի ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսը մի քանի անգամ փորձ է կատարել վերադարձնել Մոուրինյոյին: Նրան դուր է գալիս պորտուգալացի մասնագետը: Հնարավոր է, որ նրան ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռնվի»,- նշել է Կալդերոնը: