«Իսլամական պետություն»-ը տեսաուղերձ է հղել ֆրանսիացիներին, որում, մասնավորապես, հայտարարում է, որ պատրաստ է լքել Եվրոպան, եթե արևմտյան կոալիցիան դադարեցնի Սիրիայում իր ռազմական գործողությունները. փոխանցում է Reuters-ը:
«Քանի դեռ դուք շարունակում եք ռմբակոծել Սիրիան, դուք խաղաղության մեջ չեք ապրի: Դուք կվախենաք նույնիսկ շուկա գնալ»,-հայտարարել են նրանք:
Նախօրեին ահաբեկիչները տեսաուղերձ էին հրապարակել, որում ահաբեկչություններով են սպառնում աշխարհի տարբեր երկրներում: Նրանք տեսաուղերձում Ղրիմի, Թաթարստանի և Կովկասի գրավման սպառնալիքներ են հնչեցնում և որպես հիմնական թիրախներից մեկը նշում են Ֆրանսիան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իսլամիստները նշել են այն քաղաքները, որտեղ հաջորդ ահաբեկչություններն են նախապատրաստում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան