ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Բարեկամուհիս գտնվում է Ֆրանսիայում եւ խնդրել է, որ ՀՀ-ից իրեն ուղարկեմ ամուսնության գրանցման եւ ծննդյան վկայականները (որոնք կորցրել է): Ինչպե՞ս կարող եմ այդ դրանք ուղարկել նրան:

Ռուզաննա Եղիազարյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Նշենք, որ դա կարելի է ձեռք բերել երկու ճանապարհով.
1. Հայաստանի Հանրապետության դեսպանության հարցման միջոցով, որի համար անհրաժեշտ է`
ա. լրացնել կցվող դիմումը,
բ. ներկայացնել ՀՀ անձնագրի բնօրինակը եւ 2-5-րդ էջերի պատճենը,
գ. Ֆրանսիայում բնակության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,
դ. վճարումը 19 եվրո բանկային չեկով՝ լրացված դեսպանության անունով,
2. լիազորագրի միջոցով:
Լիազորագրի համար սահմանված է պետտուրք՝ 29 եվրո:

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, որ Ֆրանսիայում գտնվող մեր հայրենակիցն ակնկալում է ստանալ փաստաթղթեր, որոնք ժամանակին եղել են, բայց այլեւս գոյություն չունեն: Դեռ լավ է, որ գործող կարգը հնարավորություն է տալիս որոշակի դիմումների ու վճարումների օգնությամբ վերականգնել կորուստը:




Լրահոս