Օրերս գյուղապետարանի շենքի դիմաց սպանված Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի դին դեռ չսառած` Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն էլեկտրոնային պարբերականների հետ զրույցում ասել էր. “Միջակ գյուղապետ էր… Նրան հանդիմանել ենք իր վատ աշխատանքի համար… բայց նրան սիրում էին գյուղացիները, այսպես ասած` կռված տղա էր”: Այս խոսքերը շատ ծանր նստեցին մարզպետի վրա: Մուրադյանի հուղարկավորությանը Շահգալդյանի ուղարկած ծաղկեպսակը մահացածի հարազատները չէին ընդունել` այն հետ ուղարկելով: Մարզում պտտվող լուրերի համաձայն` Շահգալդյանն էլ հետ ուղարկված ծաղկեպսակի վրայից սև ժապավենը հանել է տվել և ծաղկեպսակը վերադարձրել խանութ` հետ վերցնելով գումարը: Երեկ` երեկոյան, “Ժողովուրդ”-ը փորձել է մարզպետից պարզել լուրի իսկությունը` հասկանալու, թե ինչ է մտածում նա իր մարզի բնակիչների վերաբերմունքի մասին, հետևություններ արե՞լ է: Կովալը տխուր էր. “Պռոշյանի հետ կապված հարցեր միԲ տվեք: Հոգնել եմ: Հանգիստ թողեք ինձ”:
Շարունակությունը`”Ժողովուրդի” թերթի այսօրվա համարում