Ինչպես արդեն հայտնել էինք, Փարիզում միանգամից վեց կետում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել 153 մարդ, որոնցից 112- ը մահացել է «Բատակլան» համերգային սրահում:
Այժմ Երևանում` Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում մոմավառություն` ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Քաղաքի կենտրոնում տեղի ունեցած մոմավառությանն ու հիշատակման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: