“ՉԻ”-ի` “Իսկ ի՞նչ հասարակական գործունեությամբ է աչքի ընկել ՕԵԿ համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականն զբաղեցնող Շահգելդյանի աներձագ Վարդան Առաքելյանը” “ՉԻ”-ի հարցին պատգամավոր Մհեր Շահգելդյանը պատասխանել է. “Դա այստեղ ոչ մի կապ չունի, ով ում հետ ինչպիսի հարաբերություններ է ունեցել: Տվյալ դեպքում նա երեք անգամ ընտրվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու անդամ: Այստեղ ո՞վ, ու՞մ, ինչպիսի՞, ե՞րբ` ոչ մի նշանակություն չունի: Նա երկար տարիներ Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատասխանատվության ոլորտում է աշխատում: Տվյալ դեպքում ձեր հարցը ուղղակի, կներեք, տեղին չէ: Խոսքը վերաբերում է զուտ մարդկանց: Ասեմ ավելին` նա ավագանու անդամ է եղել, երբ ես անգամ ամուսնացած չեմ եղել”:
ՉԻ. Մհեր Շահգելդյանի աներձագը ՕԵԿ ցուցակում է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ