Հրապարակ. Հանրապետականը թեվքերը քշտած` անցել է գործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե հանրապետականը թեւքերը քշտած՝ անցել է գործի: Ուսուցիչներին հանձնարարել են ցուցակագրել ծնողներին ու նրանց բարեկամներին: Այս գործընթացն ուղեկցվում է ծնողական ժողովներով:
Բացի սա,  համայնքների ավագանու անդամներին հանձնարարվել է կազմել 2-ական ցուցակ` աշխատողների ու գործազուրկների, որպեսզի որոշեն, թե առաջիններին ինչ հրահանգներ տան, իսկ երկրորդներին՝ ինչքան գումար:
Թոշակառուներին գումար բաժանելու գործընթացն էլ է մեկնարկել: Նրանց մի մասը գոհ  է, մյուս մասը՝ հիասթափված, քանի որ խաբեության դեպքերը շատ են. 10 հազար խոստանում են, 5 տալիս:




Լրահոս