Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորած Վարդան Օսկանյանը, “Ժողովուրդ”-ի տեղեկություններով իր նախընտրական քարոզարշավը սկսելու է շատ լուրջ փաստաթղթերի հրապարկմամբ: Ըստ թերթի աղբյուրների` դրանք վերաբերում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերջին տարիների գործունեությանը. Օսկանյանը կբացահայտի, թե ֆինանսական միջոցների ինչպիսի օգտագործմամբ է Մարգարյանը մինչ օրս “լավ” Երևան “կառուցել”: Այս հարցում ԲՀԿ-ին օգնել են նաև Երևանի ավագանու անդամները, որոնք թեև հիմնականում Մարգարյանի որոշումները դակողի դերում են հանդես եկել, այնուամենայնիվ հետաքրքիր փաստաթղթեր ձեռք բերելու հարմար առիթը բաց չեն թողել: “Ժողովուրդ”-ը փորձել է ստացած լուրի իսկությունը պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանից, սակայն նա երկար մտածելուց հետո ասել է. “Այն, ինչ ասում եք, շատ հեռու է իրականությունից”:
Շարունակությունը`”Ժողովուրդի” թերթի այսօրվա համարում