“Հրապարակի” տեղեկություններով, բավականին սրվել են հարաբերությունները ԲՀԿ արմատական եւ ոչ արմատական, այդ թվում երիտասարդական` Տիգրան Ուրիխանյան եւ Վահե Էնֆիաջյան թեւերի միջեւ: Նորերը պատրաստ են ամեն ինչի վրայով անցնել, հները կոչ են անում դրսեւորել չափավոր վարքագիծ. վերջիններս գտնում են, որ պետք է մասնակցել ինաուգուրացիային, նորերը, թե որքան ընդդիմադիր լինենք, այնքան արագ Րաֆֆու էլեկտորատը դեպի մեզ կքաշենք:
Ըստ նույն աղբյուրների` օրերս հին ու նոր գվարդիայի միջեւ ծանր խոսակցություն է եղել, հներն ասել են. դուք էդպես ,գազ տված գնում եք, հետեւանքների մասին մտածո՞ւմ եք, ո՞ւմ եք ուզում պադստավա անելե: Նորերը մնացել են անդրդվելի: