Հրապարակ. Իսկ որտե՞ղ է Վահան Հովհաննիսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ուրբաթ օրը միտինգային ելույթից հետո մի կին մոտեցել է Արմեն Ոուստամյանին և համառորեն պահանջել, որ վերջինս պատասխանի հարցին, թե ինչու այսքան ժամանակ հարթակ չի եկել Վահան Հովհաննիսյանը. “Ոչ եկել ա, ոչ էլ ելույթ ա ունեցել, ինքն էնքան պետք է պատասխանատվություն ունենար, որ հասկանար` ժողովուրդը պահանջում էե: Արմեն Ռուստամյանն ասել է. “Հա՞, պահանջո՞ւմ է, կասենք, կգա-ելույթ կունենա, պրոբլեմ չկա”: Կինը չի նահանջել. “Չէ, դա էդպես չի, դա սիրողական հարց չէ, որ էսպես ոտքի վրա փորձում եք լուծել, պետք է լրջորեն մոտենալ հարցին…”: “Դո՞ւք եք որոշում` ով ելույթ ունենա մեզնից, ով` ոչե,-նեղսրտել է Ռուստամյանը, որի նյարդերը տեղի են տվել, բայց քանի որ լրագրողները հետևելիս են եղել զրույցին, համբերատար ունկնդրել է կնոջը: Հետո լրագրողներն են հարցրել` կիսո՞ւմ է Անդրիաս Ղուկասյանի տեսակետը, որ Րաֆֆին 50 հազար մարդ թող “տա իրեն”, իրենք էլ գնան ՄՀՀ-ն շրջափակեն, և “նեխած ձվերը” ինաուգուրացիայի ժամանակ “մնան զամբյուղում”: “Հում մտքեր են, այդ ամենը պետք է լուրջ նախապատրաստել, ժամակակացույց պետք է մշակել, հարթակի վրա որոշում կայացնելը ո՞րն է, սխալ է, լուրջ չի”,- ասել է Ռուստամյանը: Իսկ ինչու Պռոշյանի գյուղապետի սպանությունը դեպքից վայրկյաններ անց ՀՅԴ-ն որակեց ահաբեկչություն, որտեղի՞ց գիտեիք: “Ահաբեկչություն էր` դրա համար, սպանությունը քաղաքական ենթատեքստ ուներ, շատ պարզ էր, թե ինչո՞ւ են սպանել նրան` որպեսզի չկարողանա շարունակել իր պաշտոնավարումը: Չի ստացվել դա ընտրությունների միջոցով, արել են գնդակի միջոցով և այն էլ գյուղապետարանի դիմաց, սա է”:




Լրահոս