Սպառնալիքների պատճառով ֆրանսիական օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ամստերդամում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ահաբեկչության վտանգից ելնելով` Ամստերդամի օդանավակայանում հետաձգվել է դեպի Փարիզ նախատեսվող չվերթը. այս մասին է հաղորդում Telegraaf թերթը:

Telegraaf­-ի տվյալներով` AF1741 համարի չվերթը Սհիպհոլայից պետք է իրականացվեր տեղական ժամանակով ժամը 14:45-­ին, սակայն հետաձգվել էր ահաբեկչություն իրականացնելու մասին Twitter սոցիալական ցանցում տեղադրված սպառնալիքների պատճառով: Սակայն Հոլանդիայի անվտանգության ծառայությունները Ամստերդամ-Փարիզ ինքնաթիռում պայթուցիկ սարք չեն գտել:

«Ինքնաթիռի խուզարկությունից հետո ուղևորները կարողացել են վերադառնալ ինքնաթիռ: Ոչ մի կասկածելի առարկա չի հայտնաբերվել»,- հայտնել են իրավապահ մարմինները:




Լրահոս