17-ամյա աղջիկը և նրա հայրը Փարիզի ահաբեկչությանն օրը եղել են համերգասրահում. այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը Ֆրանսիայից:
17-ամյա Լոլա Ուզունյանը և հայրը համերգասրահի խառնաշփոթում իրար կորցրել են։ Հորը հաջողվել է դուրս գալ։ 17-ամյա Լոլայից ոչ մի լուր չկա: «Կապ հաստատեցի Լոլայի զարմուհու հետ, որպեսզի ավելի ճշգրիտ տեղեկություն ստանամ։ Լոլայի ընտանիքը անձկությամբ սպասում է լուրերի։ Նրանց ասվել է, որ պետք է սպասեն մինչև առաջիկա երկուշաբթի», ասաց Հիլդա Չոբոյանը: