Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացնողներից մեկը 2012թ.-ից ապրել է ֆրանսիական Շարտր քաղաքում: Ֆրանսիական իշխանությունները նշել են երկրորդ ահաբեկիչ-մահապարտի անունը, ով մասնակցել է Փարիզի ահաբեկչությանը, հայտնում է CNN-ը:
Երկրորդ ահաբեկիչն Իսմայիլ Օմար Մոստեֆան է (Ismael Omar Mostefai). Այդ մասին հայտարարել է Շարտրի քաղաքապետ Պյեր Ջորջը: Նրա տվյալներով, ահաբեկին այդ քաղաքում ապրում է 2012-ից:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Վերջին տվյալներով, մահացել է 129 մարդ: