Մթերքներ, որոնք աննկատ կերպով նպաստում են ավելորդ քաշի առաջացմանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելորդ քաշ չհավաքելու համար պետք է ուշադիր լինել մի քանի մթերքների հանդեպ, որոնք ամենից շատ են նպաստում ճարպերի կուտակմանը:

1. Փաթեթավորված հյութեր

Դեռ մանկության տարիներից բոլորիս հայտնի է, որ հյութերը ոչ միայն համեղ են, այլև բազմաթիվ վիտամիններ են պարունակում: Սակայն այս պնդումն իրատեսական է նոր պատրաստված հյութերի համար, իսկ  փաթեթավորված հյութերը լրացուցիչ շաքար են պարունակում: Օրինակ, մեկ բաժակ խնձորի հյութը պարունակում է 30 գրամ շաքար, որը նախատեսված նորմայից երկու անգամ շատ է:

1

2. Չոր նախաճաշ

Շատերը վստահ են, որ չոր նախաճաշն օգտակար է: Սակայն մյուսլին և այլ նման սնունդ պարունակում է մեծ քանակությամբ շաքար:

2

3. Յոգուրտ և կաթնաշոռ

Շատերն սն սիրում նախաճաշին ուտել յոգուրտ կամ կաթնաշոռ: Սակայն չպետք է մոռանալ, որ օգտակար վիտամիններից զատ այստեղ ևս մեծ քանակությամբ շաքար է առկա, որն էլ հենց նպաստում է ավելորդ ճարպերի կուտակմանը:

3

4. Սուրճ 3-ը 1-ում

Առողջության և կազմվածքի համար հաջորդ վտանգավոր մթերքը հանդիսանում է 3-ը 1-ում սուրճը: Հաճախ մեզ թվում է, թե սա թարմանալու լավագույն տարբերակն է: Բայց միայն պատկերացրեք, որ մեկ այդպիսի սուրճի փաթեթ պարունակում է 10 գրամ շաքար և 70 կկալ:

4

 

5. Հաց

Հացն իր մեջ գիրանալու վտանգ ևս պարունակում է և խոսքը միայն սպիտակ հացի մասին չէ: Սև հացի մեջ ևս շաքարի քանակություն կա, որն էլ նպաստում է ավելորդ ճարպերի կուտակմանը:

5

6. Երշիկ և նրբերշիկ

Երշիկն ու նրբերշիկն այժմ այն օգտակար մթերքները չեն, որոնք համարվում էին նախկինում: Դրանց մեջ պարունակվող հավելումները ոչ միայն օգտակար չեն օրգանիզմի համար, այլև նպաստում են քաշի բարձրացմանը:

6

7. Ալկոհոլային խմիչքներ

Այս ցուցակում իր առանձին տեղն են գրավում ալկոհոլային խմիչքները, որոնք նաև վնաս են առողջությանը: Եթե դուք չեք կարողանում լիովին հրաժարվել դրանցից, ապա նախապատվություն տվեք չոր գինուն:

7

8. Կոնֆետներ, մուրաբաներ

Կոնֆետների մասին վաղուց է հայտնի, սակայն պարզվում է, որ մուրաբաները ևս նպաստում են ավելորդ քաշի առաջացմանը:

8

9. Կծու համ ունեցող մթերքներ

Թթու, կծու և աղի համ ունեցող շատ մթերքներ իրենց մեջ նույնքան շաքար են պարունակում, որքան պաղպաղակը: Արդեն պատկերացնել կարելի է, թե դրանք ինչ վնաս են հասցնում օրգանիզմին և կազմվածքին:

9

 

 




Լրահոս