«Բարսելոնա»-ն կբաժանվի 19-ամյա կիսապաշտպանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ը պատրաստ է բաժանվել խորվաթ 19-ամյա կիսապաշտպան Ալեն Հալիլովիչից, ով այժմ վարձավճարով խաղում է Խիխոնի «Սպորտինգ»-ում:

Իսպանական Sport-ը հայտնում է, որ  երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը ներառելու է հետ գնման իրավունք: Այդ կերպ, կատալոնական գրանդը կկարողանա հետագայում հետ բերել ֆուտբոլիստին:

Ընթացիկ մրցաշրջանում Հալիլովիչը մասնակցել է «Սպորտինգի» 10 հանդիպման (9-ը՝մեկնարկային կազմում), դարձել 2 գոլի հեղինակ:




Լրահոս