Սերժ Սարգսյանը կարդաց երդման տեքստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարզահամերգային համալիրում քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի Ազգային Ժողովի հատուկ նիստը: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ նիստի քվորումն ապահովված է, քանի որ նիստին մասնակցում են 92 պատգամավորներ:
ԱԺ նախագահը հանդիսավոր նիստը հայտարարեց բացված, ինչից հետո դահլիճ բերվեցին Հայաստանի պետական դրոշը, Սահմանադրության մայր օրինակը, 7-րդ դարի Վեհամոր Ավետարանն ու նախագահական իշխանության խորհրդանիշը:
Այնուհետեւ նախագահ Սերժ Սարգսյանը ամբիոնից հնչեցրեց ՀՀ Նախագահի` Սահմանադրությամբ ամրագրված երդման տեքստը. “Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի”:
Այնուհետեւ ներկաներին իր խոսքն ուղղեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:




Լրահոս