Անթալիայում ընթանում է «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեծ քսանյակ»-ի (G20) երկրների առաջնորդների գագաթաժողովը սկսվել է թուրքական Անթալիա նահանգում, փոխանցում է Lifenews-ը:

Բանակցությունները կընթանան 2 օր: G20-ում նախագահող Թուրքիայի նախաձեռնությամբ գագաթաժողովի տնտեսական ծրագրում են ներառվել փախստականների հարցի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի շուրջ քննարկումը:

Հիմնական թեմաներից մեկը կլինի Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից երկրների վարկավորման քաղաքականության ձևավորման հարցը: Խոսքն այն պետությունների մասին է, որոնք սպառված վարկեր ունեն սուվերեն վարկատուների առջև: Ինչպես նաև պլանավորվում է ծրագիր ընդունել հարկային բազայի էրոզիայի հարցում:

G20 գագաթաժողովին մասնակցում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև ԲՐԻԿՍ անդամ պետությունների ղեկավարները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ): Գագաթաժողովին մոտ 13 հազար մարդ կմասնակցի:

Թուրքիայի իշխանությունները գագաթաժողովի ժամանակ անվտանգության ապահովման աննախադեմ միջոցներ են ձեռնարկել: Անթալիայից 200-300 կմ երկարությամբ ճանապարհներին ոստիկանության պահակակետեր են, ոստիկանության մոտ 14 հազար աշխատակից է աշխատում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս