Ուկրաինայում ապակայունացմանն ուղղված փորձեր են արվելու. ՆԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարություն է տարածել և նշել երկրում սպասվող հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին: Նա հայտարարել է երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կիևում, Խարկովում և Լվովում, զենքի և պայթուցիկների կիրառմամբ նախապատրաստվող ահաբեկչությունների մասին:

«Լսելով ՆԳՆ օպերատիվ ծառայությունների զեկույցները և  հաշվի առնելով Ուկրաինայի Անվտանգության խորհրդի տրամադրած տեղեկությունը,  որոշեցի դիմել յուրաքանչյուրիդ: Օպերատիվ ծառայությունների տվյալների համաձայն` առաջիկա մի քանի օրերին հակաուկրաինական ապակառուցողական ուժերի կողմից երկրում իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձեր են արվելու»,- նշել է Ավակովը:

Ավակովը ընդգծել է, որ որոշում է կայացվել իրավապահ կառույցներին ուժեղացված ռեժիմով աշխատանքի բերել:

 




Լրահոս