Ապրիլի 6-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Թեհրան չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել: Պարզվել է, որ “Զվարթնոց” օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության աշխատակիցների կողմից Երևան-Թեհրան չվերթի ուղևոր, ԻԻՀ քաղաքացի, 1990 թ. ծնված Հեսամ Բ.-ի ձեռքի պայուսակի զննության ժամանակ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտ: Հեսամ Բ.-ն “Զվարթնոց” օդանավակայանի հատուկ զննման գոտուց ժամը 19.45-ին բերման է ենթարկվել ոստիկանություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Փամփուշտ՝ Երեվան-Թեհրան չվերթի ուղեվորի մոտ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ