Թուրքիայի հարավում գտնվող Գազիանտեպ քաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն, փոխանցում է Al Arabiya-ն:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ մահապարտը «Իսլամական պետության» զինյալ էր: Նշվում է, որ դեպքի հետևանքով 4 ոստիկան է վիրավորվել: Դեպքի մանրամասները պարզվում են:
Դեպքը տեղի է ունեցել թուրքական Անթալիա նահանգում «Մեծ քսանյակ»-ի (G20) գագաթաժողովի բացման ֆոնին: