Սանկտ Պետերբուրգի առևտրի կենտրոնից 400 մարդ է տարհանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգի առևտրի կենտրոններից մեկից, անանուն զանգից հետո,  տարհանվել են այցելուները, հայտնում է gazeta.ru-ն:

Անանուն զանգը եղել է առևտրի կենտրոնում տեղադրված պայթուցիկ սարքի մասին: Այժմ տարածքում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, ովքեր շների օգնությամբ հետազոտում են առևտրի կենտրոնի տարածքը:

«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով, առևտրի կենտրոնից տարհանվել է 400 մարդ:

 

 




Լրահոս