Մարգարետ Թեթչերի մարմինը կդիակիզվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերի մարմինը կդիակիզվի: Այս մասին հայտարարել է բրիտանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:  Նա նշել է նաև, որ Մեծ Բրիտանիայի թագուհու համաձայնությամբ՝ “լեդի Թեթչերին հրաժեշտ կտրվի Սուրբ Պողոսի տաճարում: Մարգարետ Թեթչերը կարժանանա նաև զինվորական պատվի”, այնուհետև “Երկաթե լեդիի” մարմինը կդիակիզվի՝ համաձայն նրա կտակի: Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին 87 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերը, ով հայտնի է որպես “Երկաթե լեդի”: 




Լրահոս