Սե՛րժ Սարգսյան, Վեհափա՛ռ, ժամը 6-ին եկե՛ք Ազատության հրապարակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 9-ին, Ազատության հրապարակում փետրվարի 18-ին նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ևս երդվեց։ Հովհաննիսյանը, աջ ձեռքը սրտին դրած, երգեց ՀՀ հիմնը՝ հրապարակում հավաքվածների հետ միասին։
Րաֆֆի Հավհաննիսյանը խոստացավ երբեք չլքել ժողովրդին և ժողովրդի հետ միասին գնալ մինչև հաղթանակ:
“Մենք չենք ապրելու, եթե 5 տարի հետո արտագաղթը չդառնա վերադարձ։ Եթե այն կեղծ երդումը, որ տալիս են համալիրի դահլիճում, չդառնա ներողություն: Սե՛րժ Սարգսյան, Վեհափա՛ռ, ժամը 18:00-ին եկե՛ք Ազատության հրապարակ, ասե՛ք ներողություն”,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը և առաջարկեց հավաքվածներին արշալույսը միասին դիմավորել։
Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց նաև. “Ես պահանջում եմ, հիմա՛, Սե՛րժ Սարգսյան, իմ հարգելի՛ զորավար՝ Վլադիմի՛ր Գասպարյան, Սեյրան Օհանյան, դատախա՛զ՝ խարդախ, կա՛մ տվեք ձեր հրաժարականը, կա՛մ ինձ ձերբակալեք”։




Լրահոս